ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ "ՄԻՆԱ" ՀՅՈՒՐԱՆՈՑ



Հյուրանոցը գտնվում է պատմական Սյունյաց աշխարհի պսակ, գեղատեսիլ Գորիս քաղաքի հյուսիսային մասում: Այսօր Գորիսը, առավել քան երբևէ, զբոսաշշջիկների հետաքրքրության առանցքում է. Դեպ միջնադարյան, դպրության կենտրոն Տաթի վանք տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղի, պատմական հանրահայտ իրադարձությունների վկայություններ, յուրատիպ ճարտարապետության մշտապես նորացվող նմուշներ, ազգային անխաթար կոլորիտ և` չքնաղ բնություն...
Հյուրանոցի նրբաճաշակ կահավորմամբ թվով 22 սենյակներն ապահովված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Ռեստորանի նախասենյակում հասանելի է նաև Wi-Fi ինտերնետ կապը:
Երկտեղանոց սենյակներում կան նաև մեկտեղանոց մահճակալներ, զգեստապահարան, գրասեղան:
Երեք տեղանոց սենյակներն ունեն 2 ննջասենյակ: Ննջասենյակներից մեկում կա մեկ երկտեղանոց մահճակալ, մյուսում` երկու մեկտեղանոց մահճակալ: Կան նաև բազմոց, աթոռներ, սուրճի սեղան, զգեստապահարան:
Հյուրանոցում կա 2 դելյուքս սենյակ. հյուրասենյակ` մեկտեղանոց մահճակալով և ննջասենյակ` երկտեղանոց մահճակալով: Սենյակներում կան զգեստապահարան, բազմոց, բազկաթոռներ, սուրճի սեղան, գրասեղան:
Հյուրանոցի սենյակների վարձակալման գինը ներառում է նաև նախաճաշի արժեքը: Լրացուցիչ բան ցանկանալու դեպքում, պետք է պատվիրել առնվազն մեկ ժամ առաջ: Հյուրանոցում ճաշի և ընթրիքի գինը 4000-ական դրամ է:


